Գագիկ Ջհանգիրյանը տվել է իր լիազորությունները վերազանցելու խոստովանական ցուցմունք. Արամ Վարդևանյան

Գագիկ Ջհանգիրյանը տվել է իր լիազորությունները վերազանցելու խոստովանական ցուցմունք։ Պետք է հրաժարական տա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։

«Խայտառակությունը սահման ունի։ Այսօրվա իշխանությունների պայմաններում իրենք միշտ կարողացել են հակառակն ապացուցել։ Պատկերացնում եք՝ ԵՄ դեսպանը գա նստի մի մարդու հետ, ով պատմում է առյուծի և գազանների պատմություններ և ինչեր է անում այդ ընթացքում առյուծը, լու՞րջ եք ասում»,- նշեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանն ուղղակիորեն իր լիազորությունները չարաշահելու, անցնելու հետ կապված հստակ դիտարկումներ է կատարում։

«Ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանը խոսում է այն մասին, որ ինքը կարող է գործեր տոռմուզ տալ և ընթացք տալ»,- նշեց Վարդևանյանը։