Արցախի հանձնման դիմաց Հայաստանի «հպարտ քաղաքացիները» չեն ստանա խաղաղություն, այլ երաշխավորված կստանան Հայաստանի մասնատում և պատերազմ

Եվ կրկին ստիպված եմ անդրադառնալ բացահայտ մանիպուլյատիվ և ադրբեջանամետ թեզերին, որոնք օգտագործում է ներկայիս իշխանությունը՝ փորձելով արդարացնել  Արցախի իրավական  հանձնումը եկվոր քոչվոր թուրքալեզու ցեղերի պետությանը։

Երբ ասվում է, որ անկյունաքարային է արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխիքների հարցը, և միայն դրանից հետո՝ Արցախի կարգավիճակի հարցը, սա ուղղակի ոչնչացնում է այն հիմնական խարիսխը, որի վրա կառուցված  է Արցախի անվտանգային համակարգը և արցախահայության գոյությունը։

Դատեք ինքներդ՝ Արցախի կարգավիճակից է կախված Արցախում հայերի ԻՐԱԿԱՆ անվտանգությունն ու իրավունքները։ Հարցը հակառակ համատեքստում դիտարկելը լիովին և անվերապահորեն համապատասխանում է Ադրբեջանի շահերին։

Ինչո՞ւ։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ինչ-որ փուլում բարձրաձայն հայտարարում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են Ադրբեջանի Սահմանադրությամբ, և, փաստորեն, հայկական կողմի մտավախությունները փարատվել են (օրինակ՝ դրա մասին  հենց այսօր Սանկտ-Պետերբուրգում  խոսեց Ադրբեջանի նախագահ` ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը)։

Զուգահեռաբար ադրբեջանցիները ինչ-որ «թուղթ» են ստորագրում համաշխարհային հանրության հետ, որտեղ «երդվում են մորով», որ ապահովվելու են հայերի անվտանգությունն ու իրավունքները։

Եվ նույնիսկ ինչ-որ փուլում համաձայնում են մշակութային ինքնավարությանը, սկսում են ժամանակավորապես փոխել հայերի հանդեպ այլանդակ հռետորաբանությունը և այլն։

Հայաստանի «խաղաղասեր»  կառավարությունը խանդավառությամբ սկսում է Հայաստանի բնակչությանն ու հայերին կերակրել թուրքական հեքիաթներով, որ վերջ, «համաշխարհային հանրությունը» և Ադրբեջանը երաշխավորել են հայերի կյանքը, ազատությունն ու իրավունքները։

Այնուհետև «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում հաշտության պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ և Արցախն ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին։

Իսկ հիմա ուշադրություն։

Ինչ կլինի հետո։

1․ Երաշխավորված է, որ Ադրբեջանը չի կատարի հայերի հետ կապված երաշխիքներից որևէ մի կետ, քանի որ Ադրբեջանի տարածքում հայի ներկայությունը համարվում է ազգային անվտանգության սպառնալիք ( սրա մասին Ադրբեջանում ամեննա բարձր մակարդակով` այս կամ այլ ձևաչափով անդադար խոսվում է արդեն 30 տարուց ի վեր) ։

2․ Ադրբեջանն ու Թուրքիան բացարձակապես թքած ունեն թղթային պայմանավորվածությունների վրա, նրանք խախտել են դրանք և շարունակում են խախտել առ այսօր։

Վերցնենք, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը, որում անմիջապես խախտվել են հայկական տարածքների և հայկական հարցերի վերաբերյալ գրեթե բոլոր կետերը։

3․ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ միջազգային իրավունքը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար՝ իր ծրագրերի իրականացման գործում, և որ Ադրբեջանի համար միակ գործոնը ուժի գործոնն է և վերջ։

4․ Ադրբեջանը, ըստ էության, արհեստական ֆաշիստական պետություն է, որի հիմնական գաղափարախոսության մեջ դրված է եկվոր քոչվոր թյուրքական ցեղերի արեալում ապրող հայ էթնիկ խմբի անխուսափելի համահարթեցման կամ ոչնչացման թեզը։

Անգամ խորհրդային տարիներին հայկական Նախիջևանի ավերման օրինակը ամենաուղղակի վկայությունն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության հնչեցրած թեզերը (Ադրբեջանի ներսում անվտանգության և իրավունքների երաշխիքները) ոչ այլ ինչ են, քան Արցախի հայերի համար մահապատժի ստորագրում։

Այս մասին նույնիսկ տեսականորեն անհնար է վիճել, քանի որ Արցախի հարցում առաջադրանքների բուն առաջնահերթությունը, Հայաստանի ներկայիս ղեկավարության տեսլականի համաձայն, լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական տանդեմի՝ տարածաշրջանից հայերին արտաքսելու/ոչնչացնելու ծրագրերին։

Եվս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր համաձայն են Արցախն Ադրբեջանի օրինական դաշտ տեղափոխելու հետ՝ Արցախի և Ադրբեջանի միջև ցանկացած, նույնիսկ անցողիկ իրավական կապն անխուսափելիորեն կհանգեցնի Արցախի կործանմանը։

Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի՝ իրանցիներից գողացված «Ադրբեջան» անվամբ եկվոր թյուրքալեզու ցեղերի ահաբեկչական, ֆաշիստական պետության մաս լինելու անհնարինությունը, կա՛մ թուրքեր են և ադրբեջանցիներ, կա՛մ գիտակցաբար կամ անգիտակցաբար երաշխավորված ոչնչացման են դատապարտում 150.000 արցախահայերի։

Արցախը երբե՛ք, ո՛չ մի ձևաչափով, որևէ՛ կարգավիճակով, նույնիսկ հեռակա կարգով չի՛ կարող առնչվել Ադրբեջանի հետ։

Վե՛րջ։

Վերջակետ։

Հ.Գ․

Մի պահ պատկերացրեք, որ համաշխարհային հանրությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պահանջում է անվտանգության երաշխիքներ և մարդու իրավունքների հարգում նացիստական Գերմանիայի մոտ գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների համար և չի փորձում ոչնչացնել նացիստներին և ազատություն տալ մահվան դատապարտված մարդկանց։

Մոտավորապես սա այն է, ինչ մեզ առաջարկում է ներկայիս իշխանությունը։

Հ.Գ.Գ

և չմոռանաք…Արցախի հանձնման դիմաց Հայաստանի «հպարտ քաղաքացիները» չեն ստանա խաղաղություն, այլ երաշխավորված կստանան Հայաստանի մասնատում և պատերազմ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից