Փետրվարի 24-ից հետո Խերսոնում ծնված երեխաները Ռուսաստանի քաղաքացիություն կստանան

Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված երեխաները, ինչպես նաև ծնողազուրկները ինքնաբերաբար Ռուսաստանի քաղաքացիություն կստանան, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Խերսոնի մարզում փետրվարի 24-ից հետո ծնված երեխաները ավտոմատ կերպով կստանան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, բացի այդ, ծնողազուրկ երեխաները նույնպես կգրանցվեն որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ»,- ասել է նա։

Նախօրեին Ստրեմոուսովն ասել էր, որ տարածաշրջանում ռուսական անձնագրերի պահանջարկ կա։ Նրա խոսքով՝ դրանց գրանցման համար ավելի քան տասը հազար հայտ է ներկայացվել։

Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովյան հատվածը։ Տարածաշրջաններում ձևավորվել են նոր քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային կապերը Ղրիմի հետ։ Մարզերի առաջին բնակիչները փաստաթղթերը ստացել են հունիսի 11-ին։