ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել է բժշկական կենտրոնում անհարկի վճարած 460 հազար դրամ գումարը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ բժշկական կենտրոնում ՍԻՀ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ կատարվել է կորոնարոգրաֆիա, որից հետո՝ սրտի կորոնար անոթների ստենտավորում, ինչի համար վճարել են 460 000 ՀՀ դրամ:

Սակայն, հետագայում տեղեկացել է, որ տրամադրված բուժօգնությունը պետք է իրականացվեր պետական պատվերի շրջանակներում, որից հետո դիմել է բժշկական հաստատության ղեկավարին՝ վճարած գումարը հետ ստանալու համար, սակայն արդյունքի չի հասել:

Պաշտպանի աջակցությամբ խնդիրը շտկվել է, և գանձված գումարը վերադարձվել է: