Ռուսական ակտիվների փոխանցումն Ուկրաինային կարող է վտանգավոր լինել Արևմուտքի համար. «Ֆինանսիկալ թայմս»

Ռուսական սառեցված ակտիվները գողանալու և դրանք Ուկրաինային փոխանցելու հիպոթետիկ փորձը կարող է վտանգավոր լինել Արևմուտքի համար, քանի որ դա կհանգեցնի վստահության կորստի, որի վրա հիմնված է եվրատլանտյան հանրության ողջ տնտեսությունն ու քաղաքականությունը, հայտարարել է «Ֆինանսիկալ թայմս»-ի լրագրող Ջիլիան Թետը:

Նա նշել է, որ այժմ նման քայլի համար իրավական հիմք չկա, իսկ դրան դիմելու կոչերը անձնական անհանգստություն են առաջացնում Արևմուտքի կորպորատիվ և ֆինանսական էլիտայի ներկայացուցիչների շրջանում։

«Խնդիրն այն է, որ օրենքը պարզապես չի նախատեսում համապատասխան ընթացակարգ: Թեև մեծամասնությունը կարծում է, որ Ուկրաինային օգնելը և Ռուսաստանին պատժելը ուժեղ բարոյական փաստարկներ են, ուրիշի ակտիվները մեկ ուրիշին փոխանցելը ամենևին էլ նույնը չէ, ինչ դրանք սառեցնելը: Առանց համահունչ և թափանցիկ կառուցվածքի, արևմտյան կառավարությունները բախվում են կամ տարիներ շարունակ ծախսատար դատավարությունների, կամ վստահության կորստի, որի վրա հիմնված է նրանց ողջ քաղաքականությունն ու տնտեսությունը», – բացատրել է Թետը: