Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց են տեղափոխվել երկու ոստիկան, երկու քաղաքացի

Մետրոպոլիտենի  «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղակայված նախարարությունների շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց  շտապօգնության մեքենայով  տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:

Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,-մանրամասնել է աշխատակազմի ղեկավարը։