Անդրանիկ Գասպարյանին շնորհվել է Ռուսաստանի ազգային հերոսի կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անդրանիկ Գասպարյանին շնորհել է Ռուսաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը։ Այս մասին հայտնում է Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։
«Ափամերձ պաշտպանության առանձին բրիգադի հրամանատարը իրեն վստահված կազմավորման հետ միասին կարողացել է գրավել Խերսոնի շրջանում գետի վրայով անցնող կամուրջը։ Երեք օր շրջափակված լինելով իրենցից գերազանցող ուժերի կողմից և ենթարկվելով ավիահարվածների ու հրետակոծությունների՝ Գասպարյանի բրիգադը հակառակորդին թույլ չի տվել ճեղքել սահմանագիծը։ Նրանք հետ են մղել ինը հարձակում և ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի 23 զրահամեքենա։ Արդյունքում տղաները պահել են կամուրջը և կանխել հակառակորդի ուժի տեղափոխումը։

Շնորհակալ եմ Անդրանիկ Սարկիսովիչին սխրանքի, հայրենիքին հավատարմության և նացիզմի դեմ հերոսական պայքարի համար։ Նա շարունակում է մարտական ​​հերթապահություն կատարել։ Մեր ժամանակի այսպիսի հերոսների մասին պետք է պատմել մատաղ սերնդին։ Մոտ ապագայում Անդրեևսկու միջնակարգ դպրոցում, որտեղ ավարտել է ապագա փոխգնդապետը, կտեղադրվի հուշատախտակ»,- գրել է նահանգապետը։