ԵՄ-ը հնարավոր ցանկացած աջակցություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի իրականացմանը. Բորել

ԵՄ-ը հնարավոր ցանկացած աջակցություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի իրականացմանը, եթե այդպիսին ձեռք բերվի։ Այս մասին ասել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը` պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեն:

«Մենք իսկապես շատ ուրախ կլինեինք, եթե այդ համաձայնագիրը ձեռք բերվեր։ Եվ մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի նրանք իսկապես ձգտեն այդ համաձայնագրին: Բայց դեռ հեռու ենք դրանից։ Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ը կտրամադրի հնարավոր ցանկացած օգնություն՝ համաձայնագրի իրականացմանն աջակցելու համար»,- ասել է Բորելը։