15,6 մլն դրամ՝ ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին վերջնահաշվարկ վճարելու համար

Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 5 մլն դրամ կտրամադրի որպեսզի լրացնի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելու և նրան վերջնահաշվարկ վճարելու համար նախատեսված 15,6 մլն դրամը:

Մարտիրոսյանը 2008-2022-ը ղեկավարելով կոմիտեն, 149 օր արձակուրդ չի գնացել, որի վերջնահաշվարկը կազմում է 9,596,756  դրամ: Դրանից բացի՝ Մարտիրոսյանին պետք է տրվի աշխատանքի վերահաշվակ, որը կազմում է 6,151,020 դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Իրավական ակտի ընդունման դեպքում կոմիտեն կկատարի իր պարտականություններն աշխատողի նկատմամբ՝ խուսափելով վերջնահաշվարկի վճարն ուշացնելու համար օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից և ապահովելով նաև բնականոն աշխատանքը»։