Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիև

Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն չորեքշաբթի օրն այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

Ալիևը մայիսի 18-ին Բաքվում հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։

«Մենք լայնորեն քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Ես վստահ եմ, որ այս այցից հետո նա կունենա ամբողջական պատկեր։ Բայց մեր դիրքորոշումը շատ պարզ է:

Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը: Այսպիսով, պարոն նախագահ, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատվիրակությունների անդամների միջև»,-ասել է Ալիևը։