Չավուշօղլուն տեղեկացրել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին

Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերով կոնտակտային խմբի նիստը տեղի կունենա առաջիկա օրերին, տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Գոյություն ունի ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկած՝ հումանիտար հարցերի կոնտակտային խումբ, որտեղ ընդգրկված են ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան։ Մենք նախատեսում ենք տեխնիկական մակարդակով նիստ գումարել առաջիկա օրերին»,- տեղեկացրել է Չավուշօղլուն՝ հանդես գալով Վաշինգտոնում։