ԱՄՆ-ը ուսումնասիրում է Ուկրաինայից եգիպտացորենի և ցորենի արտահանման ուղիները

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից ցորենի և եգիպտացորենի արտահանման տարբերակները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրա տեղեկության՝ Վաշինգտոնը ուսումնասիրում է ծովով, օդային և երկաթուղային անվտանգ ուղիներով սննդամթերքի փոխադրման լայն շրջանակ, և տարբերակները քննարկվում են Ռուսաստանի հավանությամբ և առանց դրա: Այս հարցում առանցքային խաղացողներից մեկը, ըստ հեռուստաընկերության, Թուրքիան է, որը ներգրավված է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում։