Արթուր Վանեցյանի որդուն մի խումբ քաղաքացիների հետ բերման ենթարկեցին

Դիմադրություն» շարժումը շարունակում է խաղաղ անհնազանդության ակցիաները Երևանում, իսկ ոստիկանությունն էլ անխոնջ շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին։

Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամները, որոնց թվում էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։

«Ժողովո՛ւրդ, լաոն զարթնել ա», – բերման ենթարկվելիս վանկարկում էր Վանեցյանի որդին։

Այսօր, ավելի վաղ, կրկին բերման էին ենթարկել Արթուր Վանեցյանի թիմակիցներին, սակայն ճանապարհին քաղաքացիները փակել էին ոստիկանական ավտոբուսի դիմացը, ինչից հետո վարորդը բացել էր ավտոբուսի դուռն ու բերման ենթարկվածները դուրս էին եկել ոստիկանական մեքենայից։