Ազգայինը դա ֆաշիստություն չէ, դա ռևանշություն չէ, դա պարզապես սեփական դիմագիծը պահելն է

Անձապաշտությունը երբ կուլ է տալիս ազգային պատկանելիությանը։ Հանուն անձի դրոշ պոկելն ու ճմրթելը, կամ հանուն անձի մի փողոց մաքուր պահելը, մյուսը կեղտի մեջ պահելը, որը մաքրում են օտարներն ու համայն աշխարհին ցույց տալիս, խոսում է նրա մասին, որ մենք շատ ենք հեռացել ազգային գաղափարախոսությունից, ազգային արժեքներից և իջել հասել ենք ցեղային մտածելակերպին․․․ Միայն թե ցեղապետերին դուր գա․․․

Ազգային հիմքով պետությունները դիմագրավում են ցանկացած անհաջողություն, ցանկացած դժվարություն և վերջնարդյունքում պատմական շրջանից դուրս գալիս պետականության պահպանմամբ, ի տարբերություն այն պետությունների, որոնք այդպես էլ ազգայինը ստորադասում են․․․ Ազգային գաղափարախոսությունը միայն հայրենասիրական երգերով ոգևորվելը չէ, պարերով ազգային ոգին բարձրացնելը չէ, այլ նաև սեփական տան աղբը դռնից դուրս չթափելն է, սեփական պարիսպներից այն կողմ սեփական պետություն ճանաչելն է։ Չեք հավատա, նույնիսկ մեքենայի արտանետած թունավոր գազերով մտահոգվելն ու դրանք մինիմալի հասցնելն է․․․

Վերջ ի վերջո, ազգային է մեծ ու փոքր ճանաչելը։ Մեծ տեսնելիս՝ ոտքի կանգնելը, փոքր տեսնելիս՝ զիջելն է, ոչ թե անիծելն ու հայհոյելը։ Ազգայինը ընդհանուր օգտագործման շքամուտքից սկսած մաքուր, կոկիկ պահելն է, այլ ոչ թե վերելակի մեջ միզելը, լամպը կոտրած անցումի տակ միզելը։

Վերջ ի վերջո, ազգայինը դա ֆաշիստություն չէ, դա ռևանշություն չէ, դա պարզապես սեփական դիմագիծը պահելն է, միայն քո ազգին յուրահատուկ գենետիկական կոդը ավելի կատարելագործելն է․․․ Ամեն դեպքում, Եռաբլուրում, Հայոց պանթեոներում մեր ազգի սերուցքն է , հաճախ գնացեք ու հաստատ գենետիկական կոդն այնտեղ ավելի կհղկվի, կմաքրվի ու բացարձակ ազգային կդառնա․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից