Եթե կանգնած չեք հայ ժողովրդի կողքին, ուրեմն մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել․ Աշոտ Մինասյան

Շինծու քրեական գործեր հարուցեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դեմ, մահվան հասցրեցին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Հայ զինվորը չի պարտվել, պարտվել են այսօրվա իշխանությունները։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)։

«Կոչս ուղղում եմ համայն հայությանը, հայ մտավորականությանը, զինվորականին, հայ ոստիկանին. եթե դուք կանգնած չեք այսօր ձեր ժողովրդի կողքին, մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել»,- ասաց Աշոտ Մինասյանը։