Ընդդիմադիրները ոստիկանություն հաղորդում կներկայացնեն հանցագործության մասին

Երեկվա երթը մեզ բացահայտեց և մենք իմացանք, թե ինչ միջավայրում և ինչ ընտանիքում է մեծացել այն մարդը, որը գլխավորում է ՀՀ Ազգային ժողովը։ Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Մեզանից շատերին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում, թե իբր մենք վիրավորում ենք պաշտոնյաներին, մարդկանց, բայց այդ հրապարակային ակնհայտ ենթադրյալ խուլիգանության և ծանր վիրավորանքի հատկանիշներ պարունակող արարքը եղել է տեսանելի ողջ հանրության համար և մենք նախատեսել ենք ստորագրահավաք․ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կմիանան հանցագործության մասին հաղորդմանը, կարող են մոտենալ և ստորագրել, որպեսզի մենք վաղը կարողանանք ներկայացնել ոստիկանություն, որպեսզի պատշաճ իրավական հսկողություն իրականացվի այդ ենթադրյալ հանցագործության նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու հայ ժողովրդին և իրենց նվիրական պայքարի համար դուրս եկած մարդկանց վիրավորելու համարձակություն ունեցող յուրաքանչյուր մեկին»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։