Իշխանությունը լեգիտիմացրեց, կոծկեց ադրբեջանական հանցագործությունները. Արման Թաթոյան․ ՈՒՂԻՂ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այսօր Սարյանի պուրակի մոտ հանրային քննարկում է անցկացնում քաղաքացիների հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները, Հայաստանին պատկանող հողերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Այս մասին ասաց նա։

«Կառավարության ղեկավարը, գործող պաշտպանության նախարարը, որ այն ժամանակ փոխվարչապետ էր, Անվտանգության խորհրդի քարտուղարը մեր ցանկացած բարձրացրած հարցին պատասխանում էին, թե ադրբեջանական տարածքներ են, ոչինչ չեն կարող անել։ Մենք դիմում էինք միջազգային ատյաններին, որ մարդկանց կյանքը դարձել է անհնարին, այնտեղ ասում էին, թե ախր դուք եք ընդունել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, մենք ինչ կարող ենք անել»,- նշեց Թաթոյանը։