Նախկին զինվորականն ու դիվանագետն իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ծառայությանը․ ԱԳՆ-ը Արմեն Սարգսյանի մասին

Երկարատև և ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացավ Արմեն Սուրենի Սարգսյանը:

Նախկին զինվորականն ու դիվանագետն իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ծառայությանը՝ ազգային անվտանգության, պաշտպանության և դիվանագիտության

ոլորտներում: Գրել է ԱԳՆ-ը։

Ավարտելով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը նա ծառայության անցավ խորհրդային, իսկ անկախության ձեռքբերումից ի վեր ազգային անվտանգության համակարգի հետախուզության և հակահետախուզության մարմիններում: Այնուհետ ծառայությունը շարունակեց Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչությունում:

1999թ. գնդապետ Սարգսյանը նշանակվեց Չինաստանում, իսկ 2002թ ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ:

2008թ. Արմեն Սարգսյանը նշանակվեց Չինաստանում Հայաստանի դեսպան, միաժամանակ հավատարմագրված լինելով Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում և

Մոնղոլիայում:

2015թ. Արմեն Սարգսյանը նշանակվեց Բուլղարիայում Հայաստանի դեսպան և իր դիվանագիտական կարիերան ավարտելով այս հանգրվանում:

Արմեն Սարգսյանը նաև երաժիշտ էր, ջութակահար: Այս մասնագիտությունն իրեն օգնում էր մշակութային դիվանագիտության կիրառման գործում: Նա հանդես էր գալիս Սոֆիայի կամերային նվագախմբի հետ՝ ներկայցնելով հայ կոմպոզիտորների

ստեղծագործությունները:

Կյանքի վերջին տարիներին Արմեն Սարգսյանը բուժում էր ստանում ԱՄՆ-ում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոն քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում մայիսի 2-ին ժամը 13:

Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ: