Բայդենը նորից իրար է խառնել․այս անգամ ԱՄՆ նախագահը կրթության նախարարին սենատոր է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ սխալ է արտահայտվել, երբ կրթության նախարար Միգել Կորդոնային անվանել  է սենատոր: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես պետք է լսեմ բոլորիդ, ինչը ես գիտեմ, որ անում է սենատոր Կորդոնը», – Սպիտակ տանը ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների նախագահը իր նստավայրում հյուրընկալել է մանկավարժներին, այդ թվում՝ տարվա ուսուցչին։

Սա առաջին զավեշտալի իրավիճակը չէ, որում հայտնվում է 79-ամյա ամերիկացի առաջնորդը։ Ավելի վաղ Բայդենը Կամալա Հարիսին անվանել էր նախագահ, Սիրիան շփոթել էր Լիբիայի հետ, իսկ քրեական հետապնդումը մարմնավաճառության հետ։ Կոնգրեսական Էրլ Բլյումենաուերի անունը սխալ արտաբերելու պատճառով նախագահն առաջարկել է իրեն անվանել Ջո Բիդեն։