Հայ ակտիվիստները խափանել են Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ կազմակերպված պրոուկրաինական ակցիան

Հայ ակտիվիստները խափանել են Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ կազմակերպված պրոուկրաինական ակցիան, հայտնում է Sputnik Արմենիա-ն։

Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով մարդկանց խմբի շարքերում էր Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։ Կային նաև Հայաստան տեղափոխված ուկրաինացիներ։

«Ուկրաինան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Դուք թողել եք ձեր հայրենիքը, եկել եք այստեղ, որ ի՞նչ: Մենք ձեզ ընդունեցինք մեր երկրում։ Ձեզ ոչ ոք չի վռնդում, բայց մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թշնամական նացիստական պետության խորհրդանիշը։ Եթե դուք եկել եք մեր տուն, դուք պետք է հարգեք մեր ավանդույթները», – դիմեց նրանց բլոգեր Միքայել Բադալյանը։

Պրոուկրաինական ակտիվիստներին նաև հիշեցրել են, որ Ուկրաինան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմում: