Անհայտ անձինք ահազանգել են Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին

Այսօր ժամը 16․10-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբ կա։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։

Ոստիկանությունից նշեցին նաև, որ այս պահին ստուգում են ահազանգը։