Ախալքալաքցի բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել ԵԱ եզրափակիչ

Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին՝ նվաճել է արծաթե մեդալ։ Նա կպայքարի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։

Jnews-ը գրում է, որ պատանի բռնցքամարտիկը եզրափակչում ոսկե մեդալի համար կմենամարտի Ալբանիայի մարզիկի հետ։ Եզրափակիչ մենամարտը տեղի կունենա այսօր։

Ախալքալաքցի մարզիկը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալակիր է։ Անցած տարի նա դարձել էր նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն։ Նա 2019 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն է։ Բռնցքամարտիկը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում՝ մարզիչ Գագիկ Էլիզբարյանի մոտ։