ԱՄՆ-ը Ուկրաինայում մշակել է կենսաբանական պատերազմի մեթոդներ. ռազմական մանրէաբան

ԱՄՆ-ը Ուկրաինայում մշակել է «կազմակերպչական կենսաբանական պատերազմի մեթոդները», երբ պետական ​​համաճարակաբանական հսկողության վերացման շնորհիվ պայմաններ են ստեղծվում հազվադեպ համարվող լուրջ վարակների զանգվածային տարածման համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ռազմական մանրէաբան, ՌԴ ՊՆ 27-րդ գիտական ​​կենտրոնի գլխավոր մասնագետ, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Սուպոտնիցկին:

«Պատերազմի այս տեսակը հայտնի է: Օրինակ, երբ երկրում վերացվում են բոլոր ենթակառուցվածքները, որոնք կարող են հսկողություն իրականացնել, հայտնաբերել վարակները և հակազդել դրանց տարածմանը, սա կազմակերպչական մեթոդներով մղվող կենսաբանական պատերազմ է, առանց կենսաբանական նյութերի ուղղակի օգտագործման,»- ասել է նա:

«Այսինքն՝ պարտադիր չէ, որ ինքնաթիռը թռչի և ինչ-որ բան ցողվի։ Բայց բավական է ցանկացած պատճառով տարածել վարակը, որն արդեն համարվում էր հազվադեպ, պարտված, և այն սկսում է ազդել բնակչության վրա։ Օրինակ՝ որովայնային տիֆը. նույնիսկ ժամանակակից բուժման դեպքում հիվանդների համար ծանր փորձություն կլինի»,- հավելել է փորձագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։