Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի իրավիճակը։

«Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր՝ ապրիլի 20-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։