Չինաստանից Գերմանիա գնացքը կանցնի նաև Վրաստանով

Շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանից Գերմանիա ուղևորվող գնացքը կանցնի նաև Վրաստանով։ «Rail Freight» հրատարակությունը հրապարակել է Չինաստանից Գերմանիա երկաթուղային գծի մանրամասն երթուղին։ Փոխանցում է 1tv.ge-ն։

«Առաջին գնացքը, որը ապրիլի 13-ին Սիան քաղաքից մեկնել է Գերմանիայի Մանհայմ քաղաք, կտեղափոխի հագուստ, սպորտային գույք և այլ իրեր։ Գնացքը կուղևորվի Ղազախստանի Ակտաու նավահանգիստ, այնուհետև բեռները կտեղափոխվեն Կասպից ծովով Բաքու, այնուհետև նորից երկաթուղով Վրաստան՝ Փոթիի նավահանգիստ։ Բեռը լաստանավով կտեղափոխվի Փոթի նավահանգստից Ռումինիայի Կոնստանտա նավահանգստային քաղաք, այնուհետև Արևելյան Եվրոպայի երկրներով երկաթուղով կհասնի Գերմանիա»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ հոդվածի՝ «բեռների փոխադրումը ծովով և երկաթուղով, շուկաներում ստեղծված իրավիճակում, Սիան քաղաքից ապրանքներ տեղափոխելու ևս մեկ փորձ է»։