Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն ու տարածաշրջանային հարցեր:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Պուտինն ու Փաշինյանը նաև քննարկելու են տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, ինչպես նաև եռակողմ հայտարարությունների իրականացման հարցեր: