ԱՄՆ-ը պետք է որոշի, թե ով է իր համար Ռուսաստանը՝ գործընկե՞ր, թե թշնամի․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը այլևս գործընկերներ չեն։

«ԱՄՆ-ը պետք է որոշի, թե ով է իր համար Ռուսաստանը՝ գործընկե՞ր, մրցակի՞ց, ընդդիմադի՞ր, թե թշնամի»,- «Փոլիտիկո» հրատարակչությանը տված հարցազրույցում ասել է դեսպանը։

«Ես դեռևս վստահ եմ, որ մենք պետք է լինենք գործընկերներ: Ավելի վաղ ես կասեի, որ մենք գործընկերներ ենք: Այժմ մենք գործընկերներ չենք: Ափսոս»,- «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, նշել է Անտոնովը։