Ինչո՞ւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը․ ձախողման հիմնական ուղղությունները․ 5165 շարժում

Ներքին քաղաքականություն

  1. Դավաճանել է իր իսկ հայտարարած հեղափոխության արժեքներին և սկզբունքներին,
  2. Տապալել է պետական կառավարումը ռազմական և արտակարգ դրության ժամանակ,
  3. Ժողովրդավարություն հաստատելու, իշխանությունների տարանջատումը և հավասարակշռությունն ապահովելու փոխարեն մենաշնորհել է ողջ պետական իշխանությունը, այդ թվում՝ արտաքին ու ներքին քաղաքական որոշումների կայացումը,
  4. Կոռուպցիան արմատախիլ անելու փոխարեն շարունակում է այն հովանավորել և վերարտադրել,
  5. Սոցիալական արդարություն ապահովելու փոխարեն նա շարունակել է պետության կառավարումը և հանրային միջոցների բաշխումը իրականացնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, որին տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում
  6. Պետական կառավարման ոլորտում խոստացած բարեփոխումների և արդիականացման փոխարեն կազմաքանդել է պետական համակարգը,
  7. Որևէ ձախողման դեպքում խուսափում է պատասխանատվությունից, մեղքը բարդում է երրորդ անձանց վրա՝ մշտապես փոխելով կամ փոխատեղելով պաշտոնյաներին,
  8. Չի կատարում 2021թ․ նախընտրական խոստումները, հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու հանձնառությունը։

 

Արտաքին քաղաքականություն

  1. Ձախողել է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,
  2. 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո փչացրել է հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ գործընկեր պետությունների հետ, փոշիացրել է դիվանագիտական բոլոր լծակները, որ Հայաստանն ուներ,
  3. Ստորագրել է նոյեմբերի 9-ի կործանարար հայտարարությունը՝ ուղի հարթելով Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման համար,
  4. Հայաստանի կշիռն ու ինքնուրույնությունը բարձրացնելու փոխարեն, գրեթե զրոյացրել է պետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը,
  5. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միակողմանիորեն, կամայական որոշումներով բերել է նրան, որ Հայաստանը կորցրել է սուվերեն տարածքներ, ռազմավարական բարձունքներ, միջպետական ճանապարհի առանձին հատվածներ,
  6. Տապալել է հետպատերազմյան բանակցային գործընթացը, հայ ժողովրդին ստիպում է համակերպվել Արցախը Ադրբեջանին հանձնելու հեռանկարի հետ և փորձում է այն մատուցել որպես խաղաղություն,
  7. Ժողովրդին մոլորեցնելով խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգով ու ահաբեկելով պատերազմի վտանգով՝ փորձում է Հայաստանը մտցնել Թուրքիայի ենթակայության տակ,
  8. Արտաքին քաղաքական օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը,
  9. Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ, այն դարձրել առևտրի առարկա, վերածել արտաքին ուժերի միջև հնարավոր ռազմական բախման մարտադաշտի։

 

Բանակ և անվտանգություն

  1. Իմանալով, որ պատերազմ է սպասվում, չի պատրաստել պետությանն ու ժողովրդին այդ պատերազմին,
  2. Փաստացի ստանձնելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունները՝ պատերազմի ժամանակ չի ապահովել բանակի կառավարումը, փոխարենը բոլոր ձախողումները բարդել է տարբեր անձանց և կառույցների վրա,
  3. Բանակի արդիականացման և վերազինման փոխարեն զբաղվում է բարեփոխումների իմիտացիայով և փաստացի կազմաքանդմամբ,
  4. Գլխատել է բանակի և ռազմական արդյունաբերության ղեկավարումը։

Ազգային համերաշխություն

  1. Հասարակությունը բաժանել է հակամարտող ճամբարների, ազգի մեջ սերմանել ատելություն և պառակտում․ արել է այն, ինչ երկար տարիներ ուզում էին անել երկրի թշնամիները,
  2. Օգտագործելով հետպատերազմյան հոգեբանական տրավման և հասարակությանը շարունակաբար ահաբեկելով նոր պատերազմով՝ նրան ստիպում է հաշտվել իր ընդունած զիջումների հետ և հրաժարվել ազգային-պետական շահերից, պատմությունից, արժանապատվությունից,
  3. Հայրենիքն ու Սփյուռքը առավելագույնս հեռացրել է միմյանցից։

 

Հ․Գ․ հաջորդիվ այն մասին, թե ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ձերբազատվելուց հետո։