Ֆաշիստական Ֆրանսիան անմիջականորեն մասնակցում է Մարիուպոլի համար մղվող մարտերին

Այսօր Հայաստանի քաղաքացիներին կպատմենք, թե ինչու են Արևմուտքն ու ուկրաինացի նեոնացիստ-բանդերականներն այդքան համառորեն կառչում Մարիուպոլ քաղաքից, որը ԴԺՀ-ի մաս է կազմում և 8 տարի օկուպացված է եղել նացիստների կողմից։ Ամերիկյան նռնակներ, բրիտանական նռնականետեր, զինամթերք Բուլղարիայից՝ ռուսական զորքերը և ԴԺՀ աշխարհազորայինները ավելի ու ավելի շատ օտարերկրյա ռազմական ավար են գրավում Մարիուպոլում: Այնուամենայնիվ, հարցը կարող է չսահմանափակվել միայն ավարով: Պաշարված, արդեն գրեթե 100%-ով ազատագրված քաղաքից ավելի ու ավելի շատ ապացույցներ են գալիս, որ այնտեղ կարող են թաքնվել որոշ օտարերկրյա մասնագետներ։ Ուկրաինացի ֆաշիստները հուսահատ փորձում են այնտեղից հանել մի քանի գաղտնի անձանց։ Դիվանագիտությունը ևս գործադրվում է։

Ապրիլի 4-ին Մարիուպոլի օդանավակայանի տարածքում ԴԺՀ-ի մարտիկները ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի նույնականացման նշաններով բերետ են հայտնաբերել։ Սովորական թվացող գտածոն (Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում շատ օտարերկրյա վարձկաններ կան) մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Շատ բան ցույց է տալիս, որ Մարիուպոլում «Ազովի» ազգայնականների հետ եղել են նաև ֆրանսիական բանակի որոշ ներկայացուցիչներ։ Այն, որ Կիևի համար իսկապես կարևոր մարդիկ այժմ քաղաքում են, պարզ է դարձել ուկրաինական բանակի՝ քաղաքից նրանց տարհանումը կազմակերպելու բազում փորձերից։ Սկզբում խոսքը միայն «Ազով» ֆաշիստական ​​գումարտակի ավագ սպաների մասին էր։ Սակայն այժմ Դոնեցկի աշխարհազորայինները կարծում են, որ դրանք կարող են լինել որոշակի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ։ Ըստ ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի, որն այժմ գտնվում է Մարիուպոլում, արդեն մարտի 5-ին ապացույցներ կային, որ Ազով-Ստալում արգելափակված օտարերկրյա սպաները զինյալների և ազգայնականների հետ միասին տարհանման միջանցք են խնդրել: Նրա խոսքով, այժմ այս տեղեկությունը չի հաստատվել, Ազով-Ստալի պարագծի երկայնքով ամբողջ թափով մարտ է ընթանում։ Այնուամենայնիվ ուկրաինացիներն իսկապես համառորեն փորձում էին ինչ-որ մեկին տարհանել քաղաքից։

Միայն մարտի վերջին Մարիուպոլի մոտ խոցվել է ուկրաինական 3 ուղղաթիռ՝ մեկը 30-ին, երկուսը 31-ին, որոնցից մեկում երկու զինվորներ ողջ էին մնացել և գերի ընկել։ Հիվանդանոցում նրանք պատմել են, որ դեպի քաղաք են թռել ծայրահեղ ցածր բարձրության վրա, որպեսզի ռադարները չհայտնաբերեն։ Այնտեղ բեռնաթափել են, ուղևորներ նստեցրել ու հետ են թռել։ Նրանք փորձել են օդ բարձրանալ հրետանային թնդանոթի կրակի տակ, ինչից հետո սկսել են ուղղվել դեպի ծով։ Սակայն նրանց բախտը չի բերել․ չորս ուղղաթիռներից երկուսը խոցվել են, ևս երկուսը վերադարձել քաղաք՝ Մարիուպոլի բեռնատար նավահանգիստ, որն այժմ շրջապատված է բոլոր կողմերից։ Թե կոնկրետ ում են փորձել դուրս բերել քաղաքից, ողջ մնացած ուկրաինացի զինվորները չգիտեն կամ չեն ասում։ Քաղաքից ինչ-որ մեկին տարհանելու փորձերը դեռ շարունակվում են։ Ապրիլի 5-ի առավոտյան շարժական զենիթահրթիռային համակարգերից խոցվել է ևս երկու ուկրաինական Մի-8 ուղղաթիռ։

Սակայն մարտի 31-ից արդեն նյարդայնացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Մարտի 31-ին, երբ ռուսական զորքերը քաղաքից դուրս չեն թողել չորս Մի-8 ուղղաթիռների, Փարիզում պաշտոնից ազատվել է․․․ ֆրանսիական հետախուզության ղեկավար Էրիկ Վիդոն։ Պաշտոնական պատճառը «ուկրաինական ճգնաժամի ժամանակ հետախուզության աշխատանքի թերություններն են»։ Ելիսեյան դաշտերում գեներալին մեղադրում են «Ուկրաինա ռուսական ներխուժումը չկանխագուշակելու մեջ»: Նրան մեղադրում են «անորակ» տեղեկատվության և «թեմայի անբավարար իմացության» մեջ, գրում է ֆրանսիական «l’Opinion» թերթը։ Մեկ այլ պատճառ կարող է լինել նրա բաժնի աշխատակիցների հետ կապված իրավիճակը, որոնք շրջափակման մեջ են ընկել։ Նույն օրերին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել անձամբ Մակրոնը։ Մարտի վերջին օրերին նա առնվազն 9 անգամ զանգահարել է Վլադիմիր Պուտինին։ «Գլխավոր թեմաներից մեկը, որը Ֆրանսիայի նախագահը քննարկել է իր ռուս գործընկերոջ հետ, Մարիուպոլի հումանիտար միջանցքների կազմակերպումն էր»,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆոդորովը: «Չգիտես ինչու, այս թեման առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում նրա համար»։ Մակրոնին նույնիսկ հաջողվել է բանակցել Թուրքիայի նախագահի հետ, որպեսզի Էոդողանը կազմակերպի ծովային «մարդասիրական շարասյան» անցումը դեպի պաշարված քաղաք՝ իբր փախստականներին ու վիրավորներին տարհանելու համար։ Սակայն, չնայած համառությանը, Մակրոնը չի կարողացել Կրեմլից թույլտվություն ստանալ այս շարասյան անցման համար։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընտրությունները մոտենում են։ Առաջին փուլը՝ ապրիլի 10-ին։ «Ֆրանսիայում ռուսական հատուկ գործողության հետ կապված տեղեկատվական դաշտը խնամքով մաքրվել է։ Ցանկացած տեսակետ, որը գոնե փորձում է բացատրել Ռուսաստանի ղեկավարության դրդապատճառները, մանրակրկիտ մաքրվում է»,- ասում է Ֆեդորովը։ Փաստ չէ, որ ռուսական զորքերի և ԴԺՀ զինված ուժերի կողմից ֆրանսիական հետախուզության գլխավոր պաշտոնյաների կամ ֆրանսիացի զինվորների հնարավոր գերեվարումը կազդի գործող նախագահի վարկանիշի վրա։ Ֆրանսիական հասարակությունը գիտի, որ իրենց երկիրն անուղղակիորեն ներգրավված է հակամարտության մեջ։ Փարիզում հայտնել են, որ զենք են մատակարարում Կիևին։ Սակայն շատ դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե նման հնարավոր իրադարձությունն ինչպես կազդի Մակրոնի վարկանիշի վրա։ Հաշվի առնելով, որ նրա հիմնական հակառակորդը՝ ազգայնական (և Ռուսաստանի կողմնակից) Մարին լը Պենը վարկանշով մոտ է, Ելիսեյան պալատում մեծ սկանդալներն այժմ չափազանց անցանկալի կլինեն։

Այդ մասին մենք արդեն ասել ենք ապրիլի 7-ի մեր հրապարակման մեջ՝ ֆաշիստական ​​Եվրոպայի հովանու ներքո։ (https://livenews.am/press/2022/165848/07/18/15/) Այս սահմանումն օգտագործել ենք, երբ խոսում էինք երևանցի մեկ թուրքի և Բաքվից մեկ ֆաշիստ քրդի՝ հայ ազգի համար աղետալի «բրյուսելյան հանդիպման» մասին։ Տեղեկությունն այն մասին, որ ֆրանսիացի ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ կարող են լինել Մարիուպոլում, ցավոք, ողբերգական հաստատումն է առ այն, որ Եվրոպայում նույնիսկ Ֆրանսիան այժմ ֆաշիստական ​​երկիր է։ Իսկ ֆաշիստները միշտ ու միայն թուրքերի կողմից են։ Մի՛ կասկածեք, հայեր, նույնիսկ Զելենսկին իր ռեժիմը ֆաշիստական է անվանում, և «Ազովի» գումարտակը հաստատ ֆաշիստական է։ Իսկ ով աջակցում է ֆաշիստներին, նրանք նույն ֆաշիստներն են…

Սերգեյ Շաքարյանց