Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ ու դեռ շարունակում էր պաշտոնավարել
Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ ու դեռ շարունակում էր պաշտոնավարել։ Մինչ այդ Արցախ աշխատանքային այցերից հետո պաշտոններից հեռացվել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պետք է ենթադրել, որ Անդրանիկ Փիլոյանի 2021 թվականի փետրվարի 20-ի Արցախ կատարած այցի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր է իմացել, հակառակ դեպքում ջեռուցման կաթսան կամ մի հատ սրճեփ Փիլոյանի տնից շուտ կհայտնաբերվեր։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեռևս ոչ մի անգամ Արցախ չայցելած Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 6-ին բաց ճակատով կնստի 19 անգամ Արցախում եղած Իլհամ Ալիևի դիմաց` զեկուցելու համար բոլոր հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3D1298268234029977%26id%3D100015404379664&show_text=true&width=500″ width=”500″ height=”742″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>