Չավուշօղլուն Լավրովի և Կուլեբայի հետ քննարկել է նրանց նոր հանդիպման կազմակերպումը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ մարտի 30-ին բանակցել է նրանց հանդիպումը կազմակերպելու շուրջ։

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Երեկ ես Լավրովի և Կուլեբայի հետ բանակցություններ եմ վարել այդ հարցի շուրջ»,-Չավուշօղլուն ասել է A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Դատելով ըստ այն բանի, թե մենք «ոտքի վրա» ինչ խոսակցություն ենք ունեցել Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում և դատելով ըստ կողմերի հետ մեր բանակցությունների, կարելի է ասել, որ առաջիկա երկու շաբաթներին հնարավոր է այդ հանդիպումը»,-հավելել է նախարարը: