Գերու ծնողը քարով հարվածեց Կառավարության շենքի դռանը. ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին նրան

Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո առանց լրատվամիջոցների ներկայության նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ։

Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։

Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածեց Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։