Բրազիլիան դատապարտել է Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցները
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ֆրանսան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ դրանք անվանելով անօրինական և ոտնահարում այն երկրների շահերը, որոնք սպառում են նրա ռեսուրսները։ Քաղաքական գործչի խոսքերը հրապարակվել են Բրազիլիայի Սենատի կայքում։
«Բրազիլիան համաձայն չէ միակողմանի և ընտրովի պատժամիջոցների կիրառմանը։ Այդ միջոցները, բացի միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական լինելուց, հատկապես խախտում են որոշ երկրների անհետաձգելի շահերը, օրինակ՝ եվրոպական երկրներ նավթի և գազի մատակարարումը»,- նախարարի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսան նշել է, որ պատժամիջոցներն ազդում են աշխարհի բնակչության զգալի մասի գոյատևման հիմնական կարիքների վրա, և հիմնական ռիսկն այն է, որ միջնաժամկետ հեռանկարում դրանց հետևանքները կկրի զարգացող աշխարհը, և ոչ թե Ռուսաստանը։