Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները հիմնականում բաց են

Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները՝ ժամը 10:30-ի դրությամբ, հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50 սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:

Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհը բաց է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն։