Պետական սահմանին կներդրվի մեկ պատուհանի սկզբունքը․ հինգի փոխարեն ներկայացված կլինի երկու մարմին

Ներկա պահին պետական սահմանում ներկայացված հինգ մարմիններից կմնան երկուսը՝ մաքսային ծառայությունն ու ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Որոշումը Կառավարության այսօրվա նիստում է ընդունվել։ Զեկուցող Ռուստամ Բադասյանի հիմնավորմամբ՝ մեկ պատուհանի ներդրմամբ հնարավոր կլինի տնտեսել տնտեսվարողի թե՛ ծախսերը, թե՛ ժամանակը։

«Տնտեսվարողը միջինում 2-3 օր ծախսում էր ներմուծման պրոցեսի վրա, հիմա 13 սուբյեկտ ունենք նախնական հայտարարագրման համակարգից և 24/ 7 ռեժիմով սպասարկող աշխատակազմ։ Արդյունքում 20 դեպքով կարող ենք ասել, որ գործընթացը տևում է 2-3 ժամ։ Փոփոխության նպատակն այն է, որ մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը ներկայացնի մեկ պետական մարմնի»,-նշեց Բադասյանը։

Վարչապետն էլ ավելացրեց, որ պարտաճանաչ տնտեսվարողների համար կարող է նաև կանաչ գոտիներ սահմանվեն, ինչը թույլ կտա գործընթացը կազմակերպել րոպեների ընթացքում։