Տիգրան Սիմոնյանը պետք է պատասխանի այն հարցերին, թե…

Որքան ցանկալի չէր, որ Բախշիյանի կալանավորման դեմ բողոքները վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը քննի, այնքան էլ ուրախ եմ, որ հենց նա է քննել։

Տիգրան Սիմոնյանը նոր քրեական օրենսգրքի համահեղինակներից է, համալսարանում ապագա իրավաբաններին քրեական իրավունք է դասավանդում։

Ու հիմա նա պետք է պատասխանի այն հարցերին, թե.

  1. դատավորին իր կայացրած օրինական ուժի մեջ գտնվող որոշման համար ինչպե՞ս կարող են կալանավորել, եթե նա օբյեկտիվ ու բարեխիղճ է գործել։
  2. Արդյո՞ք Մկրտչյանի 14 օր կալանքի գտնվելը կարող է համարվել անզգուշությամբ ծանր վնաս, եթե դա հենց անձին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու հանցակազմի դրսևորման միակ ձևն է։

Դատարանում այլ հարցեր ևս բարձրացրել ենք, սակայն սրանց ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ կողմից ՕԲՅԵԿՏԻՎ պատասխաններ տալու դեպքում Բախշիյանն անմիջապես ազատ կարձակվի։

Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից