Սիրիայի Լաթաքիա քաղաքում հազարավոր ուսանողներ են հավաքվել հաջակցություն Ռուսաստանի

Ամբողջ Միջերկրական ծովի ամենամեծ համալսարանի հսկայական բակը լի էր մարդկանցով՝ գրեթե փոքր քաղաքի բնակչության չափ։ Սիրիական մտավորականության ողջ ներկապնակը․ ապագա քաղաքական գործիչներ, բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ, շինարարներ… Բոլորը միաբերան վանկարկում էին Ռուսաստանին սատարող կարգախոսներ։ Գրում է tvzvezda.ruն:

Հնչել են երկու երկրների օրհներգերը, ինչպես նաև սիրիական ազգային մոտիվներով միախառնված երգեր, որոնք ծանոթ են յուրաքանչյուր ռուսի:

Տիշրին համալսարանը, որը գտնվում է Լաթաքիա քաղաքում, ամենահեղինակավորներից է ողջ արաբական աշխարհում։ Ներառում է ինը ինստիտուտ, երկու տասնյակ ֆակուլտետներ։ Առանց վարանելու հանրահավաքի էին եկել յոթ հազար ուսանողներ, ինչպես նաև բուհի ողջ ղեկավարությունը։