Մենք շահագրգիռ ենք գործերի մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում․ Դատական դեպարտամենտ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար  խոչնդոտների  բացակայության մասին: Այս մասին  տեղեկացնում է Դատական դեպարտամենտը https://www.facebook.com/permalink.php?story_fbid=270198691967701&id=100069327154682։

«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:

Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- հայտնում են Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավվել էր համակարգիչը, որով իրականացվում էր քրգործերի բաշխումը: Օրեր առաջ դատախազությունից հայտնել էին, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, և մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ը հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: