ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի հայերի դեմ ագրեսիայի համար․ կոնգրեսական

Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել Լեռնային Ղարաբաղում։ Twitter–ում այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն։

«Այժմ աշխարհը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել Լեռնային Ղարաբաղում: Մենք չենք կարող անտեսել այս հումանիտար ճգնաժամը: Միացյալ Նահանգները պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի համար», – գրել է Փալոնեն:

Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) զեկույց է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվի կողմից Արցախի բնակչության իրավունքների ոտնահարման վերաբերյալ։