Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ մարտի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջև հեռախոսազրույց է կայացել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը։