Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը, Միշուստինը, ևս 98 պաշտոնյա ԵՄ սև ցուցակում են

Պուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, ևս 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվի նրանց ունեցվածքը, ապա կսառեցվի։

Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Ֆինանսական և տեխնոլոգիական սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, նախագահի վարչակազմի և այլ ոլորտների ընկերությունների նկատմամբ։