Ի՞նչ է մտադիր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ կանգնեցնի այս լկտիությունը

Թուրքադրբեջանական օկուպացիոն ուժերը Արցախում սկսել են ենթարկել տեղի հայ բնակչության լայնածավալ տեղեկատվական տեռորի։

Բարձրախոսներով հայտարարում են, որ հայերը դուրս գան Արցախից, հակառակ դեպքում սպառնում են ուժային գործողություններով։

Իհարկե սպասելի է, որ վայրենի քոչվորները ռուսուկրաինական հակամարտության ֆոնի ներքո ակտիվացնելու են իրենց հակահայկական քաղաքականությունը։

Պատկերացնո՞ւմ եք արցախցիների վիճակը։

Հիմա հարց, ի՞նչ է մտադիր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ կանգնեցնի այս լկտիությունը։

Կարծում եմ՝ ոչինչ, քանզի ՀՀ իշխանությունների նախաձեռնած հայասպանների հետ «խաղաղության դարաշրջանի» և ցեղասպան թուրքերի հետ «եղբայրանալու» գործընթացը իսպառ բացառում է սրանց կողմից դիմադրություն հակահայկական յուրաքանչյուր դրսևորման հանդեպ։

Հ.Գ․

Իմիջայլոց, թուրքադրբեջանական մարդասպանների այս ձայնային ուղերձը վերաբերում է նաև հայաստանաբնակ բոլոր այն անհայրենիք վիժվածքներին, որոնք երազելով էժան ադրբեջանական պոմիդորի և թուրքական փալասների մասին՝ փնովում էին և վիրավորում էին արցախցիներին։

Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ Ապագա բերեցիք համ մեր, համ ձեր գլխին։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից