ՀԷՑ-ը զգուշացնում է․ վճարումները չկատարած բաժանորդների էլեկտրամատակարարումը փետրվարի 21-ից կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է․

«Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ հունվար ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է ս/թ փետրվարի 16-ին:

Մինչև փետրվարի 16-ը իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո փետրվարի 21-ից այդ բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի»։