Ռոստովի շրջանում հերթական արկի պայթյունի վայրից լուսանկար է հրապարակվել

«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է ևս մեկ արկի կործանման վայրից արված առաջին լուսանկարը, արկն ընկել է Ռոստովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արկն արձակվել է խորհրդային «Գրադ» հրթիռային համակարգի օգնությամբ։  Այն ընկել է Տարասովսկի շրջանի տարածքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռոստովի շրջանի Միտյակինսկայա գյուղի տներից մեկից 300 մետր հեռավորության վրա արկի պայթյունի մասին։ Զոհեր և ավերածություններ չկան։