Ռուսաստանը և Բելառուսը սկսել են «Միութենական վճռականություն» համատեղ զորավարժությունները

Մոսկվան և Մինսկը սկսել են «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Փետրվարի 10-ին Բելառուսի Հանրապետության Զինված ուժերին համակցված զորավարժարաններում, Միութենական պետության արձագանքման ուժերի փորձարկման երկրորդ փուլի շրջանակներում, մեկնարկել է «Միութենական վճռականություն – 2022» համատեղ զորավարժությունը»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Զորավարժություններն իրականացվում են «արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու» առաջադրանքներ կատարելու համար։

Ըստ սցենարի՝ զինվորականները կուժեղացնեն պետական ​​սահմանի անվտանգությունը, կկանխեն զինված խմբերի ներթափանցումը, կփակեն զենք- զինամթերքի առաքման ուղիները։ Նրանք պետք է գտնեն և ոչնչացնեն նաև կեղծ թշնամու անօրինական կազմավորումները և դիվերսիոն-հետախուզական խմբերը։