Ավստրիայի նախկին արտգործնախարարը խոստովանել է, որ Պուտինը ճիշտ էր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2007 թվականին իր մյունխենյան ելույթում ճիշտ էր, դրանից հետո իրավիճակը աշխարհում վատթարացավ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը։

Փետրվարի 10-ին լրանում է 15 տարին այն պահից, երբ Պուտինը հանդես եկավ Մյունխենի անվտանգության համաժողովում իր հայտնի ելույթով։ Այդ ժամանակ նա կոշտ քննադատության ենթարկեց ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և միաբևեռ աշխարհակարգի գաղափարները, կտրուկ դեմ արտահայտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերին և Արևելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության օբյեկտների տեղակայմանը:

«Այն ժամանակ խոսվում էր նոր սկսվող սառը պատերազմի մասին, նախքան Վրաստանում պատերազմի սկիզբը, այնպես որ, ելույթն իրականում հնչել է միջանկյալ փուլում։ Որոշ բաներ, հավանաբար, ավելի լավ է դատել 15 տարի անց, և ես եկել եմ այն ​​եզրակացության, որ նախագահ Պուտինն այն ժամանակ շատ ճիշտ էր իր խոսքերում և իր նախազգուշացումներում»,- ասել է Կնայսլը։