Մարտից փակ տարածքներում, սննդի օբյեկտներում ծխելը կարգելվի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանափակումները հերթով ուժի մեջ են մտնում. «Հաշվի առնելով, որ ծխախոտի փոխարինիչների ինդուստրիան շատ նորարարական է, անընդհատ ավելանում են արտադրատեսակները, մեր խնդիրն է արագ արձագանքել և նոր արտադրատեսակների վրա նույնպես տարածենք տեխնիկական կանոնակարգերը: Այս առաջարկով մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը, և կարծում են՝ սա կարևոր ներդրում է ՀՀ-ում մարդկային կապիտալի, նրանց առողջության մեջ: «Սրանով մենք ամբողջությամբ կազատենք մարդկանց տեսադաշտը ծխախոտային արտադրատեսակներից»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ հունվարի մեկից արգելել են առևտրի կետերում, խանութներում ծխախոտի ցուցադրություն-գովազդը։

«Ծխելը թարգել պատրաստվող նախարար» Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց,

թե մասնագիտացված ծխախոտի խանութներում ինչպե՞ս է իրականացվում վաճառքը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ տարբերություն չկա, նույն կարգավորումն է։