ՀՅԴ 131-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցում են նաև ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը մասնակցում են նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, ԱԺ ընդդիմադիր՝ «Հայաստանի» և «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և այլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։