Կարծում եմ՝ Բախշիյանի կալանքի գործը լրիվ «միամիտ» է մակագրվել Արղամանյանին

Կարծում եմ՝ Դ. Արղամանյանը դատավոր Բախշիյանի կալանքի քննարկման գործով չի կարող հանդիսանալ պատշաճ դատարան և համոզված եմ, որ պաշտպանական թիմի կողմից նրան բացարկի միջնորդություն կներկայացվի։ Ասածս հիմնավորվում է նաև նրանով, որ կարծեմ թե Արղամանյանը 1-2 ամիս առաջ վթարի էր ենթարկվել ու մեքենայում եղել էին նաև այլ անձինք՝ տեսանյութեր են ցուցադրել ( նշվել է Դ. Արղամանյան անուն-ազգանունը և ցուցադրվել է սպիտակ ամենագնացը, միգուցե այսքան շատ համընկնումներ են եղել)։ Եթե վթարի ենթարկվածը հենց այս անձն է եղել, ապա դատավորին չկալանավորելու դեպքում վախենամ «վթարի գործը» լավ ընթացք չստանա իր համար։ Կարծում եմ՝ նաև սրա համար էլ է դատավորի կալանքի գործը լրիվ միամիտ մակագրվել Արղամանյանին։

Փաստաբան Արթուր Պիվազյանի ֆեյսբուքյան էջից