ԱՄՆ-ն չի հրապարակի իր պատասխանը Ռուսաստանին․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հրապարակի իր պատասխանը Ռուսաստանին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ Բլինկենը հիմնավորում է, թե ինչու ԱՄՆ պատասխանը հրապարակման ենթակա չէ։ Միաժամանակ Պետքարտուղարը նշել է, որ  ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանն իր մեջ «մի շարք դրական ազդակներ» է ընդգրկում։